Փրկարարները հեռացրել են ծառը․ Մալաթիայի փողոցը դարձել է երթևեկելի

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և  երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ:

Ըստ աղբյուրի՝ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Հայերեն