Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում փարիզամերձ Կլամար քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Միջոցառման մեկնարկին ելույթներով են հանդես Կլամարի քաղաքապետ Իվ Կոստասը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ Կլամար քաղաքում գտնվող և նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ են զետեղել քաղաքապետ Իվ Կոստասը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիայի, Կլամարի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդիե Բերժեյի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից։ 

Միջոցառման ավարտին Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի և Իսի-լե-Մուլինոյի Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Ավեդիս Բալեկյանի կողմից մատուցվել է ոգեկոչման աղոթք, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան...» կատարումը։

Արարողությանը մասնակցել են նաև Կլամարի և հարակից քաղաքների քաղաքային խորհուրդների, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամներ, Կլամարի բնակիչներ։

Հայերեն English Français Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան