Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունն արդյունավետ է որակել Թրամփ-Զելենսկի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունն արդյունավետ է որակել Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արդյունավետ քննարկում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից առաջ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգի հայտարարությանը։  

Նա նաև հաղորդել է, որ Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո շարունակել բանակցությունները։ 

Սպիտակ տան հաղորդակցության տնօրենը նշել է, որ Զելենսկիի և Թրամփի միջև ավելի վաղ տեղի ունեցած հանդիպումը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում տևել է մոտ 15 րոպե։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում