Իրան

Իրանում հայտնել են  Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտնել են   Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը

Իրանի հարավում գտնվող  Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 195 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Mehr լրատվական գործակալությունը:

Իրանական Tasnim գործակալության տեղեկություններով՝ արտակարգ դեպքի պատճառը եղել է վառելիքի բաքում բռնկված հրդեհը:

Հորմոզգան նահանգի նավահանգստի և ծովային վարչության պետի տեղակալ Էսմայիլ Մաքիզադեի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում:

Նավթամթերքների արտադրության և բաշխման իրանական ազգային ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը չի առնչվում նավթային ենթակառուցվածքին, իսկ նավթավերամշակման գործարաններն ու խողովակաշարերը գործում են բնականոն ռեժիմով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում