Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է զբոսաշրջիկների վրա հարձակված զինյալների ինքնությունը

3 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է Հնդկաստանի  հյուսիսի Ջամու և Քաշմիրի շրջանի Փահալգամ քաղաքում զբոսաշրջիկների վրա հարձակման կասկածյալների ինքնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Երեք կասկածյալներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Ջամու և Քաշմիրի ոստիկանությունը տարածել է հայտարարություններ ահաբեկիչների անուններով։ Նրանցից յուրաքանչյուրի մասին տեղեկատվության համար, ինչպես նշված է թռուցիկներում, առաջարկվում է 2 միլիոն հնդկական ռուփի (ավելի քան 23 000 դոլար) պարգև։ Անվտանգության ուժերը շարունակում են ծայրահեղականների որոնման գործողությունը:

Ապրիլի 22-ին ցերեկը Փահալգամում քողարկող համազգեստով զինված մարդիկ կրակ են բացել ինքնաձիգներից: Ահաբեկիչներն ստուգել են որոշ զբոսաշրջիկների փաստաթղթերը, հարցրել նրանց դավանանքի մասին։ 26 զոհերից 25-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 1-ը՝ Նեպալի։ Կան բազմաթիվ վիրավորներ։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ինչպես հաղորդում է հնդկական The Times of India թերթը՝ վկայակոչելով հնդկական հետախուզության աղբյուրները, Փահալգամում խաղաղ բնակիչների վրա հարձակումն իրականացրել են «Դիմադրության ճակատ»-ի՝ Պակիստանում գործող «Լաշքար է Թայբա» արմատական ​​խմբավորման դիվերսիոն թևի զինյալները:

Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում իրենց ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։ 

Աշխարհ

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Ի պատասխան՝ Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող «Վագահ» անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական և Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր երկկողմ համաձայնագրերը։ 

Աշխարհ

Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, կասեցրել երկկողմ համաձայնագրերը

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին