Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չեղարկել է Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) այցի ծրագրի մի մասը՝ ՌԴ-ի զանգվածային հարձակման պատճառով։ Նա անմիջապես վերադառնում է Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։

«Այս այցի ծրագրի մի մասը չեղյալ է հայտարարվում, և ՀԱՀ-ի նախագահի հետ հանդիպումից հետո անմիջապես կվերադառնամ Ուկրաինա», - հայտնել է նախագահը։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին տիկնոջ հետ Հարավաֆրիկյան Հանրապետություն էր ժամանել ապրիլի 23-ի երեկոյան։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ նա ծրագրում էր հանդիպումներ ունենալ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Աֆրիկայի երկրների քաղաքական, հասարակական և ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ։

Ապրիլի 24-ի գիշերը ՌԴ-ն նոր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Հարձակման հիմնական ուղղությունը եղել է Կիևը: Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Կիևում հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 70-ը: 

Ռուսաստան

Կիևում ռուսական հարվածներից 9 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում