Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

3 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել և քննադատել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։

Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆորլասն իր գրառման մեջ նշել է․ «Կայա Կալասի` ապրիլի 25-ի Ադրբեջան կատարելիք այցը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայ խաղաղ քաղաքացիների անօրինական կալանավորման և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, իր հերթին, գրել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին սկանդալային է իմանալ, որ ԵՄ բարձր ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչ հայ բանտարկյալները գտնվում են Բաքվի բանտերում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսեսկ Մարկ Ալվարոն իր գրառման մեջ նշել է, որ ապրիլի 25-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու մեծ մտահոգության տեղիք է տալիս․ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է, և այս այցը կարող է վնասել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին՝ առանցքային գործընկերոջ, որն ամուր նվիրվածություն ունի խաղաղությանը»:

Իսպանիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ջոն Ինյարիտուն, մասնավորապես, գրել է․ «Մինչ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, Կայա Կալասը պաշտոնական այցով մեկնում է Բաքու։ Կովկասի մյուս երկրները նպաստում են ժողովրդավարությանը և խաղաղությանը, սակայն ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս ավտորիտար և ագրեսիվ բռնապետությանը»:

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Միքայել Ռոթն էլ իր գրառման մեջ հարց է ուղղել Կայա Կալասին, թե արդյոք Եվրոպայի համար գազն ավելի կարևոր է, քան եվրոպամետ հանձնառությունը։ 

«Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ՝ խուսափելով Երևանի ժողովրդավարությունից: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը: Ինչպե՞ս է ռազմավարական մտածողության վիճակը Բրյուսելում»,-գրել է նախկին պատգամավորը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։ 

Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։

Հայերեն English Français Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել