ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է երկիր ներկրվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են հասցվել մինչև 50-65 տոկոսի: Նշվում է, որ քննարկումները շարունակվում են, ընդ որում՝ քննարկվում է միանգամից մի քանի տարբերակ: Նախագահ Թրամփը դրանց վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Քննարկվող տարբերակներից է մաքսատուրքերի բազմաստիճան սանդղակի ներդրումը. 35 տոկոս՝ այն ապրանքների ներմուծման համար, որոնք չեն սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը և առնվազն 100 տոկոս՝ ռազմավարական կարևորության ապրանքների համար:

Թրամփը ավելի վաղ խոստովանել էր, որ չինական ապրանքների նկատմամբ իր սահմանած 145% մաքսատուրքը չափազանց բարձր է: Նա խոստացել էր Պեկինի հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո զգալիորեն նվազեցնել դրանք։

Չինաստանը նույնպես հայտնել է ԱՄՆ հետ առևտրային բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, սակայն նախազգուշացրել է, որ Սպիտակ տան հնչեցրած ​​սպառնալիքների պայմաններում դրանք անհնարին են:

Հայերեն Русский

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում