Եվրոպա

ՀՀ պաշտպանության նախարարն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ու Ավստրիայի դեսպանը  քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում