Միացյալ Նահանգներ

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Չինաստանի առևտրի նախարարությունը վերջերս Հարավային Կորեայի մի շարք ընկերությունների է ուղարկել հաղորդագրություններ՝ հորդորելով չարտահանել ապրանքներ, որոնք պարունակում են չինական ծագման հազվագյուտ հողային տարրեր, ԱՄՆ պաշտպանության ոլորտի ընկերություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին գրում է Korea Economic Daily թերթը՝ հղում անելով պետական և ընկերությունների աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ նամակները ստացվել են այն կորեական ընկերություններից, որոնք արտադրում են էլեկտրաէներգիայի փոխակերպիչ սարքեր, մարտկոցներ, դիսփլեյներ, էլեկտրական մեքենաներ, ինչպես նաև օդատիեզերական և բժշկական սարքավորումներ։ Այս բոլոր արտադրատեսակներում օգտագործվում են Չինաստանից ներմուծվող ռազմավարական հումք։

Հաղորդագրություններում նշվում է, որ եթե կորեական ընկերությունները խախտեն արտահանման սահմանափակումները, ապա կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հրապարակումը։ Պաշտոնական արձագանք չի եղել նաև չինական կողմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում