Շիրակի մարզպետն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ 

«Ուրախ եմ փաստել, որ Եվրոպական միության կողմից մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, դրանց մի մասն էլ այժմ ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցել ու անել հնարավորը մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների օր առաջ իրականացման համար»,-ողջունելով դեսպանին՝ նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է համարում, երբ տեսնում է նման նախաձեռնողականություն ու պատրաստակամություն: «Ուրախ եմ, երբ տեսնում եմ ձեր պատրաստակամությունն ու վստահ եմ, որ այս փուլում մեր համագործակցությունը կարող է առավել արդյունավետ ստացվել, քանզի ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի նախագծման ու իրականացման գործում։ Մեր ծրագրերը շուտով նոր օրակարգով կիրականացվեն՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ և հավատացած եմ, որ Շիրակում ևս կշարունակենք արդեն մեկնարկած ծրագրերն ու նորերի մասին առիթ կունենանք խոսելու»,-նշել է Վասիլիս Մարագոսը։

Քննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված՝ մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ 

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի