Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում գտնվող Հուշապատի վրա կավելանա ևս երկու անուն

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում գտնվող Հուշապատի վրա կավելանա ևս երկու անուն։  100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի մի հատվածի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից Հուշապատի հետնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանց անուններն են՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս XV, Ջակոմո Գորինի, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս, Յոհաննես Լեփսիուս, Ֆրանց Վերֆել, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Հեդվիգ Բյուլ, Ֆայեզ ալ Ղուսեյն, Կարեն Եփփե, Յակոբ Կյունցլեր, Բոդիլ Բյորն, Մարիա Յակոբսեն, Ալմա Յոհանսոն, Կլարա Բարտոն: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ շուտով այս շարքին կավելանա Ռաֆայել Լեմկինի անունը։ Ռաֆայել Լեմկինը մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Լեմկինին է վերապահվում ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և մասնակցությունը 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլ նաև պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունների հիմնավոր ուսումնասիրությունը: 

«Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանության իրագործման խնդրի ուսումնասիրությանը` այն պահելով ուշադրության կենտրոնում իր ողջ գործունեության ընթացքում: Գնահատելով Ռաֆայել Լիմկինի դերը, կատարած աշխատանքը՝ որոշվեց, որ հունիսին 24-ին՝ նրա ծննդյան օրը, Հուշապատին հանդիսավորությամբ ավելացնենք նաև նրա անունը, ինչը կարևոր իրադարձություն է»,-ասաց Էդիտա Գզոյանը։ 

Հուշապատին իր տեղը կգտնի նաև ֆրանսիացի ադմիրալ Լուի դե ֆյուրնեի անունը, ում գործողությունների շնորհիվ Մուսալեռան հերոսական ինքնապաշտպանության ժամանակ փրկվել է շուրջ 4000 հայ։ 

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան