Միացյալ Նահանգներ

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Հնդկաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ նա կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և կքննարկի երկկողմ առևտուրը, մաքսատուրքերը, պաշտպանական համագործակցության զարգացումը և աշխարհաքաղաքական խնդիրներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը։ 

Բանակցությունների գլխավոր թեմաների թվում, ինչպես սպասվում է, կլինի երկկողմ առևտրային համաձայնագիրը, որը Վաշինգտոնը և Նյու Դելին քննարկում են արդեն մի քանի շաբաթ՝ մեղմացնելու Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 26%-ի չափով մաքսատուրքերի հետևանքները: Միացյալ Նահանգները Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է 129 միլիարդ դոլարի:

Ինչպես նշում է The Economic Times պարբերականը, թեև այս այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրում չի նախատեսվում, երկու կառավարությունները հիմք են դնում խոշոր պաշտպանական և առևտրային գործընկերությունների համար: Ակնկալվում է, որ Հնդկաստանը կգնի և համատեղ կարտադրի Javelin հակատանկային հրթիռներ և Stryker մարտական ​​մեքենաներ:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում