Սպորտ

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ ԵԱ-ի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց  181 կգ և այստեղ դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում Մարտիրոսյանը բարձրացրեց 213 կգ, 225 կգ: Այստեղ ևս նա արժանացավ արծաթե մեդալի: Երկամարտի 406 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր ԵԱ-ում:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում ժամանակ երկու հաջող մոտեցում ունեցավ` հաջորդաբար բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Այս վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 212 կգ, 220կգ, 226 կգ: Նա կրկին առաջին տեղում էր: Երկամարտի 411 կգ արդյունքով` Կարապետյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում