1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքների վիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել ենք Կիրանց եւ դիտարկել՝ սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները»,- գրել է վարչապետը։