Ֆրանսիայի դեսպանը այցելել է Վայոց ձորի մարզ
2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ՝ ծանոթանալու սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակին և տեղում գնահատելու Ֆրանսիայի մարդասիրական աջակցության գործընթացները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը այցի վերաբերյալ գրառում է արել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ եղել է ՀՀ տարածքի հենակետային և ռազմավարական նշանակություն ունեցող հատվածում։ Այցի առանցքում եղել են մի քանի ուղղություններ՝ իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում, Ֆրանսիայի աջակցությունը խոցելի բնակչությանը, մշակութային ժառանգության պահպանումը։
Դեսպան Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի Խաչիկ գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի Նախիջևանի հետ սահմանի մոտ։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գյուղի հողագործներին տրամադրում է ցորենի սերմացու՝ օգնելու գյուղատնտեսական գործունեության շարունակականությանը։
Դեսպանը նշել է, որ տրամադրվել է 20 տոննա սերմացու, որը նախատեսված է շուրջ 100 ընտանիքի համար։
Այսօր այցելում եմ ՀՀ տարածքի հենակետային հատվածում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Վայոզ ձորի մարզ
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 18, 2025
➡️ Իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում
➡️ Ֆրանսիայի աջակցությունը խոցելի բնակչությանը
➡️ Մշակութային ժառանգություն pic.twitter.com/jmyQ6Mg030
Le village de Khatchik, dans le Vayots Dzor, est situé à la frontière avec l'Azerbaïdjan
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 18, 2025
➡️ Avec le soutien de la France, le Comité international de la Croix Rouge y soutient les cultivateurs
➡️ 20 t de semences ont été distribuées aujourd'hui à une centaine de familles pic.twitter.com/JGzx8EgoqO