Միջազգային կառույցների ահազանգերը կարող են նպաստել հայկական մշակութային ժառանգության գոնե որոշ մասը ոչնչացումից փրկելուն. «Գեղարդ» հիմնադրամ

3 րոպեի ընթերցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) նախաձեռնությամբ, սկսած 1982 թվականից, ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ 

Այս տարի այն անցկացվում է «Աղետների և հակամարտությունների պատճառով սպառնալիքի տակ հայտնված ժառանգություն. Պատրաստվածություն և դասեր ICOMOS-ի 60-ամյա գործողություններից» խորագրի ներքո։ 

ICOMOS-ը նշում է, որ ապրիլի 18-ն առիթ է՝ իրազեկելու սպառնալիքի տակ գտնվող համաշխարհային ժառանգության պաշտպանության և պահպանության մասին։

«Այս տարվա խորագիրն ամբողջովին արտահայտում է Արցախում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ճակատագիրը։ Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը՝ մի մասը հռչակելով աղվանական, մյուս մասը՝ ամբողջովին ոչնչացնելով։ Ադրբեջանի այս քաղաքականությունը ծրագրված և համակարգված բնույթ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել «Գեղարդ» հիմնադրամն՝ ընդգծելով, որ ICOMOS-ում հայկական ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությանը քաջատեղյակ են։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս տարիներ առաջ իր զեկույցներում ICOMOS-ն արձանագրել էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 

2020 թվականի նոյեմնբերին ICOMOS-ը և մի շարք այլ կառույցներ հայտարարություն էին տարածել «Լեռնային Ղարաբաղի շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության» կոչով։ 

«Ներկայում ICOMOS‑ի, ինչպես նաև մշակութային ժառանգության հարցերով զբաղվող միջազգային մյուս կառույցների հետևողական մշտադիտարկումն ու ահազանգերի հնչեցումը կարող են նպասել հայկական ժառանգության գոնե որոշ մասը ոչնչացումից փրկելուն»,- ասված է հայտարարության մեջ: 

«Գեղարդ» հիմնադրամը, կարևորելով ICOMOS-ի գործունեությունը, կոչ է անում՝ հետևողական լինել խնդրին, պնդել Արցախ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, համագործակցել այլ կառույցների հետ՝ Արցախում մշակութային հարուստ ժառանգությունը ոչնչացումից փրկելու համար։

Հիմնադրաի հայտարարության մեջ շեշտվում է նաև, որ հայկական հուշարձանները ոչնչացնելուց բացի՝ Ադրբեջանը, բոլոր հնարավոր և անհնար ձևերով, այդ թվում՝ օգտագործելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։

Հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմն ու պատմության կեղծումը։

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները