Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հուշագիր են ստորագրել

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շրջական միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել համագործակցության գործառնական հիմք՝ բնապահպանական այնպիսի նախաձեռնությունների իրականացման համար, որոնք ուղղված են.

  • Կենսաբազմազանության պահպանմանը՝ էկոհամակարգերի խթանման և հողօգտագործման կայուն պրակտիկայի միջոցով
  • Ջրօգտագործման կառավարմանը՝ հավասար հասանելիության, ռեսուրսների պահպանման և ջրով ապահովման կայուն ռազմավարությունների իրականացման միջոցով
  • Ագրոանտառային պիլոտային ծրագրերի ներդրմանը՝ գյուղատնտեսության արտադրողականության և էկոհամակարգերի առողջության բարձրացման նպատակով
  • Կլիմայի փոփոխության ազդեցություններին համայնքների հարմարվողականության և մեղմման ուղղությամբ ծրագրերի նախագծմանն ու իրագործմանը
  • Բնահեն լուծումների ոլորտում միջազգային փորձի տեղայնացմանը, ՇՄՆ աշխատակիցների վերապատրաստմանն ու ցուցադրական նախագծերի իրականացմանը:

Ստորագրված հուշագրով կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ապագայում ձևակերպել կոնկրետ գործողությունների ծրագրեր՝ ըստ առկա ռեսուրսների և համատեղ մշակվող առանձին համաձայնագրերի։

«Մենք խորապես կարևորում ենք այս հուշագիրը որպես ոչ միայն համագործակցության փաստաթուղթ, այլ նաև ընդհանուր պատասխանատվության և ապագային միտված բնապահպանական գործընկերության խորհրդանիշ։ Համայնքներում դիմակայունության ամրապնդումը պետք է դառնա մեր բնապահպանական քաղաքականության առանցքը, և մենք ուրախ ենք, որ այդ ճանապարհին ունենք հուսալի և փորձառու գործընկեր»,-նշել է նախարարի տեղակալը։

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն՝ որպես աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություն, տեսնում է կլիմայական կայունությունն ու բնության պաշտպանությունը որպես պարենային անվտանգության, աղետների կանխարգելման և համայնքների զարգացման անբաժանելի մաս։

Հուշագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսում է պարբերական խորհրդակցություններ՝ իրականացվող ծրագրերի ընթացքի մշտադիտարկման, արդյունքների վերլուծության և ռազմավարության ճշգրտման նպատակով։

Աարարղության ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում