Միացյալ Նահանգներ

Թրամփը հնարավոր է համարում չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցումը

2 րոպեի ընթերցում

Թրամփը հնարավոր է համարում չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքումը և երկրի նկատմամբ մաքսատուրքերի նվազեցումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 17-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը և Պեկինն անընդհատ շփման մեջ են։ Տեսանյութը տարածել է ABC News-ը։ 

Թրամփը, սակայն, հրաժարվել է ասել՝ արդյոք ինքը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը անձամբ զրուցել են թե ոչ։ 

«Ես վստահ եմ, որ մենք գործարք կունենանք Չինաստանի հետ», - ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Չինական արտադրանքի համար սահմանված 145%-ի չափով ամերիկյան մաքսատուրքերը կարող են իջեցվել: Ըստ Թրամփի՝ եթե մաքսատուրքերը շատ բարձրանան, մարդիկ չեն գնի ապրանքները։

«Հնարավոր է՝ ես չցանկանամ դրանք բարձրացնել….  Հնարավոր է՝ ես ցանկանամ իջեցնել դրանք, որպեսզի մարդիկ գնեն. որոշակի պահի մարդիկ չեն գնի», - ասել է ԱՄՆ ղեկավարը:

«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք Չինաստանի հետ։ Մենք գործարքներ կկնքենք բոլորի հետ», - ասել է Թրամփը՝ նշելով, որ շտապելու կարիք չկա։

Մաքսատուրքերի շուրջ համաձայնության ժամկետների մասին խոսելիս Թրամփը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երեք կամ չորս շաբաթվա ընթացքում։

Թրամփն ասել է, որ ամերիկյան շուկան նման է «մեծ, գեղեցիկ հանրախանութի, և յուրաքանչուրը ցանկանում մի կտոր պոկել»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում