ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականներին Սիրիայից. NYT

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերել հարյուրավոր զինվորականների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է The New York Times-ը։

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, հայտնել են, որ զինվորականները փակում են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ութ փոքր գործող ռազմակայաններից երեքը՝ զորքերի քանակը 2000-ից հասցնելով մոտ 1400-ի: 

Պաշտոնյաների խոսքով՝ 60 օր անց ամերիկացի հրամանատարները կգնահատեն՝ արդյոք լրացուցիչ կրճատումներ լինելու են, թե ոչ։ 

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ հրամանատարները խորհուրդ են տվել առնվազն 500 ամերիկացի զինվորական պահել Սիրիայում։

Աղբյուրները նշել են, որ ռազմակայանները փակելու և միավորելու որոշումը հիմնված է ցամաքային հրամանատարների առաջարկությունների վրա, որոնք էլ հաստատվել են Պենտագոնի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից։

The New York Times-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խորը թերահավատություն» է հայտնել Սիրիայում ամերիկյան զորքեր պահելու առնչությամբ։ Նա հունվարի վերջին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում զորքերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի և նշել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում ներգրավված չէ, «Սիրիան իր սեփական խառնաշփոթի մեջ է…. Նրանք չեն ուզում, որ մենք ներգրավվենք»։ 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան