Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի ֆրանսիացի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի ֆրանսիացի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ, ներառյալ՝ իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում