ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Բունդեսթագի խոսնակն այս քայլը բացատրել է՝ վկայակոչելով դաշնային կառավարության գնահատականը։

«Այս գնահատականը հանգեցրեց նրան, որ, ի թիվս այլոց, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանները չհրավիրվեցին», - ասել է խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ է նշվում այդ գնահատականում։

Այլ դեսպանատների ներկայացուցիչներ կմիանան գերմանացի օրենսդիրներին Բունդեսթագի լիագումար պալատում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում կնշվի պատերազմի ավարտը և դրա հետ մեկտեղ՝ Եվրոպայում նացիստական ​​Գերմանիայի բռնությունների և ցեղասպանության արշավի ավարտը:

Բեռլինում Ուկրաինայի դեսպանատան խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանն, «իհարկե», մասնակցելու է միջոցառմանը, և ողջունել է Բունդեսթագի՝ Ռուսաստանի դեսպանին չհրավիրելու որոշումը։

Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատները չեն արձագանքել Reuters-ի համապատասխան հարցմանը։

Այնուամենայնիվ, Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևն ապրիլի 16-ին մասնակցել է Զելով քաղաքում կայացած զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ չնայած Գերմանիայի արտգործնախարարությունն ավելի վաղ խորհուրդ էր տվել նման արարողություններին չհրավիրել ՌԴ ներկայացուցիչներին, քանի որ վերջիններս հաղթանակի 80-ամյակի միջոցառումներն «օգտագործում են քարոզչության նպատակով»: Զելովի միջոցառմանն, ըստ Reuters-ի, մասնակցել են նաև Բելառուսի և Ղազախստանի դեսպանատների ռազմական կցորդները։

Ապրիլի 16-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Հիտլերի դահիճների գաղափարական ժառանգների և անմիջական սերունդների» կողմից հաղթանակին նվիրված հոբելյանական միջոցառումներից ռուս և բելառուս դիվանագետներին բացառելու գաղափարը «բացահայտ վիրավորանք» է։

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին