Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։

Հայերեն