ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ
2 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ և կոչ է արել պաշտպանել անկլավի բնակչությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Գազայի հատվածի գրեթե 70%-ն այժմ գտնվում է Իսրայելի տեղահանման հրամանների ներքո կամ «արգելված» գոտում: Ես շատ մտահոգված եմ, քանի որ օգնությունը շարունակում է արգելափակվել, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ»,-նշել է Գուտերեշը:
Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներին պետք է հարգել և պաշտպանել:
«Բոլոր պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Հրադադարը պետք է վերականգնվի՝ առանց ուշացումների»,-շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Nearly 70% of Gaza is now under Israeli-issued displacement orders or within a “no-go” zone.
— António Guterres (@antonioguterres) April 15, 2025
I'm very concerned as aid continues to be blocked, with devastating consequences.
Civilians must be respected & protected at all times, and they must have the basic necessities to…
Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը դադարեցրել է մարդասիրական օգնության հոսքը Գազայի հատված՝ փորձելով խաթարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերահսկողությունը Գազայի բնակչության վրա: Ըստ Կացի՝ Իսրայելի Պաշտպանության բանակի հրամանատարությունը, քաղաքական էլիտայի աջակցությամբ, Գազայի հատվածում հստակ ու միանշանակ քաղաքականություն է վարում։