Ֆրանսիական բանտերը կրկին հարձակումների են ենթարկվել

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիական բանտերը կրկին հարձակումների են ենթարկվել. երկրի հարավում գտնվող Տարասկոնի բանտում հարձակումների հետևանքով երեք մեքենա է այրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեին և բանտային աշխատողների արհմիությունը։

«Այսօր շատ վաղ առավոտյան մեքենաներ են այրվել», - հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարարը CNews TV-ի և Europe 1 ռադիոյի հետ զրույցում՝ խոսելով Տարասկոնում տեղի ունեցած հարձակման մասին:

«Փարիզից արևելք գտնվող Մոյի շենքի սրահը, որտեղ աշխատում էր բանտի հսկիչը, նույնպես այրվել է գիշերվա ընթացքում, ինչպես նաև հրկիզվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-Լյուն քրեակատարողական կենտրոնում աշխատող բանտապահի մեքենան», - հայտնել է FO արհմիությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ շաբաթվա սկզբին առնվազն վեց բանտեր, որտեղ գտնվում էին երկրի ամենածանր հանցագործները, ենթարկվել էին հրազենային հարձակումների և հրկիզումների:

Նախարար Դարմանեն, որն ապրիլի 15-ին նշել էր, որ հարձակումները ահաբեկչական գործողություններ են, այսօր՝ ապրիլի 16-ին, չի բացառել, որ Ֆրանսիայի իշխանությունների կոշտ միջոցները ստիպում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողներին այսպես արձագանքել և փորձել վախեցնել իշխանություններին և բանտերի աշխատակիցներին:

Անվտանգության աղբյուրը հայտնել է, որ դեռևս ապացույցներ չկան օտարերկրյա միջամտության մասին:

Գրաֆիտիով արված «DDPF» տառերը, որոնք, ըստ երևույթին, «Ֆրանսիացի բանտարկյալների իրավունքները» բառի հապավումն է, դրոշմվել են հարձակման վայրերից շատերի վրա. դա ըստ որոշ ոստիկանական աղբյուրների՝ կարող է լինել անհայտ ձախակողմյան զինյալ խմբավորումների ձեռքի գործը:

Սակայն Դարմանեն նշել է, որ հարձակումները, որոնց ժամանակ կիրառվել է նաև AK-47 ավտոմատ, ավելի շատ նման են կազմակերպված հանցագործության:

Տեղեկություններ կան այն մասին, որ հարձակումները դիտարկվում են որպես հանցագործների կողմից կառավարության նկատմամբ հնարավոր հաշվեհարդար՝ ի պատասխան իշխանությունների կողմից թմրանյութերի դեմ պայքարի։ 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին