Podcast-Sport. Հայաստանի հավաքականի ըմբիշների գրանցած արդյունքները Եվրոպայի ավարտված առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում` ընդհանուր առմամբ նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Շուշանիկ Հակոբյանի հետ խոսել ենք մարզիկների ելույթներից, նվաճած մեդալներից ու առաջնության մրցավարների աշխատանքից:
«Եթե տարիներ առաջ ազատ ոճի ըմբշամարտում մեկ մեդալ նվաճելն արդեն իսկ մեծ արդյունք էր, ապա հիմա փոքր «նստվածք» կա, որ նվաճած մեդալները արծաթագույն են»,-ասաց Հակոբյանը:
Առավել մանրամասն` Podcast-ում