Միացյալ Նահանգներ

Չինաստանը մաքսատուրքային պատերազմի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը մաքսատուրքային պատերազմի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ի վրա է բարդել ներկայիս մաքսատուրքային պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը և ընդգծել է Չինաստանի ձեռնարկած հակամիջոցների հարկադրական բնույթը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ճեպազրույցում անդրադարձել է Պեկինի նկատմամբ 245% մաքսատուրքեր սահմանելու Սպիտակ տան սպառնալիքներին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ կողմերի միջև առևտրային հակամարտության գնդակը Չինաստանի դաշտում է։

«Ներկայիս առևտրային պատերազմը նախաձեռնել է հենց Միացյալ Նահանգները։ Չինաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ իր օրինական իրավունքների և շահերի, ինչպես նաև միջազգային արդարության պաշտպանության համար», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության  պաշտոնական ներկայացուցիչը։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Չինաստանը «չի ցանկանում, սակայն և չի վախենում առևտրային և մաքսատուրքային պատերազմներից»։

Ապրիլի 15-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է Չինաստանից ներմուծվող ապրանքները հարկել 245%-ի չափով մաքսատուրքերով։ Ըստ ԱՄՆ վարչակազմի՝ Չինաստանին նման բարձր մաքսատուրքեր են սպառնում, քանի որ Պեկինը պատասխան գործողություններ է ձեռնարկել ավելի վաղ սահմանված ամերիկյան մաքսատուրքերի դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում