Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար Շնուց Դյուռին, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն Արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ՄԻԵԴ վճիռների կատարման ապահովման, հաշտարարների վերապատրաստման և այլ ոլորտներում։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի ընթացիկ ծրագրերը։

Երկուստեք կարևորվել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարի տեղակալն այս համատեքստում անդրադարձ է կատարել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում վերջերս հանձնաժողովի հետ ունեցած քննարկումներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը և այս համատեքստում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը՝ վարչական իրավախախտումների և վարչական դատավարության օրենսդրության վերանայման, «Արբիտրաժային շաբաթ» միջոցառման կազմակերպման, հաշտարարների համայնքին աջակցության համատեքստում:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել կարիքները և շարունակել համատեղ աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում