Երևանում մեկնարկել է Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Տանյա Ֆայոնը երկօրյա այցով Հայաստան էր ժամանել ապրիլի 15-ին։ Ապրիլի 15-ին նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։