ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքին

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին Հայաստանի վարչապետի մասնակցությունը որևէ ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ։ 

«Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, այդ հաղթանակի համար զոհվել է 300 հազար հայ, շատ հայեր կռվել են նաև դիմադրության շարժման շարքերում։ Դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ»,-նշել է Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Բրյուսելը ՀՀ կառավարության ղեկավարի՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի շքերթին մասնակցելու համար Մոսկվա այցելելուն։ 

ԱԺ նախագահը նաև մատնանշել է այն հանգամանքը, որ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ հիմա էլ այցելում են Մոսկվա, հանդիպում և բանակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այս հարցի շուրջ ունի իր տեսակետը, իսկ Եվրոպական միությունը կամ ԵՄ պաշտոնյաներն՝ իրենցը։ 

«Դա իրենց տեսակետն է, սա մեր տեսակետն է․ եկեք մի բան ֆիքսենք՝ միջպետական հարաբերություններում՝ լինի ԵՄ-ի հետ, լինի Ռուսաստանի կամ այլ երրորդ, չորրորդ երկրի հետ, Հայաստանի Հանրապետությունն ունի իր դիրքորոշումները, որոնք մենք պահում և տանում ենք առաջ։ Հնարավոր է՝ ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուր չգալ, բայց, կներեք, մենք մեր շահերը, տեսլականը և մեր ուղղությունն ունենք»,-ընդգծել է ԱԺ նախագահը։  

Ավելի վաղ, Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու պետություններին կոչ էր արել չայցելել և չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին՝ հայտարարելով, որ այդ երկրների մասնակցությունը հետևանքները կունենա։ Կալլասն, այդուհանդերձ, չէր հստակեցրել, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։

Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ մասնակցելու է Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի միջոցառումներին, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ 

Հայերեն English Français ქართული

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ