Տնտեսություն

Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ կուտակված ջուր կա

1 րոպեի ընթերցում

Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ կուտակված ջուր կա

Ոռոգման սեզոնի ընթացքում ոռոջման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի առաջին տասնօրյակից Կառնուտի ջրամբարում Շիրակի մայր ջրանցքով կատարվել է ջրի կուտակման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակ մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ կուտակված ջուր կա։ 

«Շիրակ» ՋՕԸ-ի կողմից իրականացվել են մայր ջրանցքում մաքրման աշխատանքներ, կուտակված աղբի տեղափոխում։

Անդրադառնալով գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, պատասխանատուն տեղեկացրեց, որ կատարվել է շուրջ 9808.7 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։

«Հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կնպաստի հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանը, մշակության արդյունավետության բարձրացմանը»,-նշեց Ռոման Համայակյանը՝ տեղեկացնելով, որ մարզի գյուղացիական տնտեսություններն օգտվել են պետական աջակցության 11 ծրագրից և ստացել են ծրագրերով նախատեսված փոխհատուցումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում