ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը

2 րոպեի ընթերցում

Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում:

«Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», - ասել է Բեսենթը։

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար կլինի, քան մյուս երկրների հետ, քանի որ «Չինաստանն ինչպես մեր խոշորագույն տնտեսական մրցակիցն է, այնպես էլ մեր խոշորագույն ռազմական հակառակորդը»:

«Ինչ-որ պահի նախատեսվում է շատ բան անել», - հայտարարել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը «կատակ չեն»:

«Դրանք մեծ թվեր են: Ես մտածում եմ, որ այն մարդիկ, որոնք կարծում են, թե դրանք կայուն են, չեն ցանկանում, որ դրանք մնան այդ նույն մակարդակին», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ ոչ ոք անպատիժ չի մնա, «հատկապես Չինաստանը, որն, անկասկած, մեզ ամենից վատ է վերաբերվում»։

Ապրիլի 12-ից Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք 125%-ի։ Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել էր մինչև 145%:

Հայերեն Русский

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին