Հայաստանում հիմնադրվել է առաջին ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության ոլորտի պատմության մեջ բացվում է նոր և հուսադրող էջ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) նախաձեռնությամբ ստեղծվել է Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT College)՝ կրթական եզակի մոդել, որը համադրում է տեխնոլոգիան, արվեստը և ինժեներությունը՝ ապագայի մասնագիտություններին ուղղված նոր կրթական տեսլականով։

Քոլեջը կգործի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ 

ACT քոլեջը նախատեսված է 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Դիմորդների ընդունելությունն արդեն մեկնարկել է։ Ուսանողներն այստեղ ստանում են թե՛ ավագ դպրոցի ավարտական վկայական, թե՛ մասնագիտական հմտություններ՝ թվային արվեստի, համակարգչային գիտության, ինժեներության և արտադրության ուղղություններով։ Դասընթացները անցկացվում են նորակառույց, տեխնիկապես հագեցած մասնաշենքում՝ ժամանակակից լաբորատորիաներով, ստեղծարար միջավայրերով և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ 

ACT քոլեջը նաև համայնքային զարգացման հարթակ է․ այն բացում է նոր հնարավորություններ հատկապես մերձակա գյուղական բնակավայրերի երեխաների համար, որոնք հաճախ սահմանափակ կրթական ընտրություն ունեն։ Քոլեջը նաև նպաստում է տեղական երիտասարդության մնալուն և զարգանալուն՝ որպես նորարարություն և արտադրություն ստեղծող մասնագետներ։ 

Ուսման հասանելիությունն ապահովելու նպատակով քոլեջը տրամադրում է մինչև 90% կրթաթոշակային հնարավորություն և անվճար տրանսպորտ, որը հնարավորություն է տալիս նաև հեռավոր համայնքների ուսանողներին առանց խոչընդոտների ստանալ որակյալ կրթություն։ 

ACT Քոլեջի մի շարք միջազգային գործընկերություններն ավելի են հզորացնում ուսումնական միջավայրը՝ ապահովելով համաշխարհային չափանիշներով կրթություն և ուսանողների մասնակցություն գլոբալ հարթակներում։

- Columbia University-ի հետ համագործակցությունը ներառում է համատեղ կրթական ծրագրեր և ուսանողների փոխանակման նախաձեռնություններ։

- Apple - Swift ծրագրի շրջանակում իրականացվում է սերտիֆիկացված ուսուցում ծրագրավորման ոլորտում։

- ServiceNow-ի հետ գործընկերությունը տրամադրում է ուսանողներին մասնագիտական պատրաստվածություն և մուտք բարձր տեխնոլոգիական ոլորտ։

Իսկ ամենամեծ ձեռքբերումներից մեկը National STEM Festival-ի (EXPLR, ԱՄՆ) հետ համագործակցությունն է։ Այս գործընկերության շնորհիվ 2026 թվականին Հայաստանը առաջին անգամ կդառնա STEM ազգային փառատոնի հյուրընկալող երկիր։ STEM փառատոնը համաշխարհային հարթակում բարձր գնահատված կրթական նախաձեռնություն է, որը միավորում է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում նորարար ու տաղանդավոր երիտասարդներին։ Այս միջոցառումը կզարգացնի Հայաստանում STEM կրթությունը, կխթանի միջազգային ճանաչում և նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար։

Այս միջազգային համագործակցությունները խթանում են կրթության նորարարական մոտեցումները Հայաստանում, բարձրացնում են կրթության որակը և ամրապնդում Հայաստանի տեղը՝ որպես ստեղծարար և տեխնոլոգիական կրթության առաջամարտիկ տարածաշրջանում։

Հայերեն العربية Türkçe

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում