Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հրթիռային և ԱԹՍ-ների հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ապրիլի 12-ին ուկրաինական զինված ուժերը կրակ են արձակել Լուգանսկի Ստախանով բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Երեկոյան ևս 2 խաղաղ բնակչի զոհվելու մասին են հայտնել Դոնեցկի իշխանությունները:

Ապրիլի 13-ի ընթացքում ԱԹՍ-ների հարձակման վտանգով պայմանավորված՝ օդային տագնապ է ազդարարվել Ռուսաստանի Ռոստովի և Բելգորոդի մարզերում: Վերջինիս տեղական իշխանությունը հայտնել է մեկ մարդու վիրավորվելու մասին:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում կադրեր է հրապարակել և գրառում կատարել  Սումի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ:

Ըստ նրա՝  ռուսական  բալիստիկ հրթիռի հարվածից, նախնական տվյալներով, տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել: Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ Սումիում զոհվել է 31 մարդ։ 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները