Սպորտ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

File name: HM2_7670.JPG
File name: HM2_7670.JPG

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում Դավթյանը գրավեց 3-րդ տեղը` դառնալով բրոնզե մեդալակիր:

Դավթյանը հաղթել էր գավաթի խաղարկության նախորդ երեք փուլերից երկուսում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը և բրոնզ էր նվաճել Արթուր Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում