ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին
2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ հանդիպումը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմքերին անդրադառնալու լավ հնարավորություն էր՝ հավելելով. «Ընդգծվել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական լրամշակումը և այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը:
Կոլոմինան նույն սոցցանցի իր միկրոբլոգում նշել է, որ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես, կարգավորման գործընթացի վիճակը և խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
On the margins of @AntalyaDF had a good opportunity to touch the base on #Armenia-#NATO cooperation w/@JavierColominaP.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) April 13, 2025
Stressed the important milestone reached in normalization process w/#Azerbaijan - the finalization of the text of the Peace Treaty, & 🇦🇲’s position to sign it. pic.twitter.com/JxIAvJ0F8g