Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ ՀՀ ԱԳ նախարարն ապրիլի 12-ին ֆորումի շրջանակներում հանդիպել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արարատ Միրզոյանը նաև ֆորումի շրջանակներում պանելային քննարկման է մասնակցել Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։