ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։