Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում․ Սերդար Քըլըչ

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Սերդար Քըլըչի հայտարարությունը։

Քըլըչը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպմանը քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։ 

Սերդար Քըլըչն ասել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։  

Քըլըչին հարց են ուղղել նաև Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու Ադրբեջանի կեղծ պահանջի վերաբերյալ։ Մասնավորապես նրան հարցրել են, թե արդյոք Թուրքիան նույնպես Հայաստանից պահանջել է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ։ 

«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»,- ասել է Քըլըչը։

Հայերեն Русский

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան