ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Տաջիկստանում հունիսին

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 5-ին Դուշանբեում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինը։

«Հունիսի 5-ին Դուշանբեում տեղի կունենա կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Մենք ակնկալում ենք, որ Տաջիկստանի մայրաքաղաքում վարչապետները կստորագրեն մեր երկրի նախաձեռնած համաձայնագիրը ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին»,- ասել է նա։ 

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ միևնույն ժամանակ Դուշանբեում տեղի կունենան խոշոր արդյունաբերական ցուցահանդես և այլ զուգընթաց միջոցառումներ՝ ուղղված հանրապետության արդյունաբերական ներուժի ցուցադրմանը։

Մուխրիդինը հավելել է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի առաջարկով հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կկայանա ԱՊՀ գագաթնաժողով:

Քաղաքականություն

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

Ապրիլի 11-ին Ալմաթիում Մուխրիդինի նախագահությամբ կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը։ Հայաստանը նիստում ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին Թուրքիայում է՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։  

2025 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին։ ԱՊՀ-ում համանախագահներ են դարձել Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը:

Հայերեն Русский

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել