Քաղաքականություն

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ Դուշանբեում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունն՝ արված Ալմաթիում անցկացվող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ 

«Ընդունվել է որոշում Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2025թ. հոկտեմբերի 9-ին Դուշանբեում անցկացնելու մասին»,- ասել է Լեբեդևը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը նիստ է անցկացրել նեղ կազմով։ Ավելի ուշ սկսվել է հանդիպումն ընդլայնված կազմով։ Հայաստանը նիստում ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին Թուրքիայում է՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում