Գեղարքունիքի մարզում հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի հաղթողները

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային և մարզային փուլի մրցումները, որոնք  անցկացվել են 2 տարիքային խմբում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզական խաղերի մարզային փուլի մրցումներին մասնակցել են համայնքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված թիմերը։ 

Այս փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական եղանակով, այսինքն՝ թիմերը երկու պարտությունից հետո դուրս են մնացել հետագա պայքարից։

Մարզային փուլը մեկնարկել է ապրիլի 5-ին՝ առաջին տարիքային խմբի թիմերի մրցապայքարով։ 

Այս տարիքային խմբում հանդես են եկել Ծովազարդի միջնակարգ, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական, Վերին Գետաշենի N 1 միջնակարգ, Վարդենիսի N 3 հիմնական և Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերը։

Մրցանակային տեղերի համար ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Վարդենիսի N 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ մրցանակային տեղը բաժին է հասել Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմին։ 

Երկրորդ տարիքային խմբում մրցապայքարի մեջ են մտել Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Վարդենիսի N 3 հիմնական, Դդմաշենի և Վահանի միջնակարգ դպրոցների թիմերը։

Այս տարիքային խմբում ուժեղագույնը եղել է Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը։

Երկրորդ տեղը գրավել է Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղը՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով։

Եռօրյա մրցապայքարի արդյունքում հայտնի են դարձել այն թիմերը, որոնք հանդես կգան մարզական խաղերի միջմարզային փուլում։ 

Այս փուլի առաջին տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Վարդենիսի N 3 հիմնական և Ծովազարդի միջնակարգ դպրոցների թիմերը, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 և Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցների թիմերը։ 

Հայերեն

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել