Քաղաքականություն

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ ապրիլի 9-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: 

«Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին՝ հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել նիստին ներկա ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում