Միացյալ Նահանգներ

Չինաստանը կկրճատի հոլիվուդյան ֆիլմերի ներմուծումը՝ արձագանքելով ԱՄՆ-ի մաքսատուրքերին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կկրճատի հոլիվուդյան ֆիլմերի ներմուծումը՝ արձագանքելով ԱՄՆ-ի մաքսատուրքերին

Չինաստանը հայտարարել է հոլիվուդյան ֆիլմերի ներմուծման կրճատման մասին՝ որպես պատասխան քայլ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից չինական արտադրանքի նկատմամբ սահմանված նոր, ռեկորդային մաքսատուրքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Deadline Hollywood»-ը՝ հղում անելով Չինաստանի կինեմատոգրաֆիայի վարչության հայտարարությանը։

«Չինաստանի նկատմամբ սակագների բարձրացման ԱՄՆ կառավարության սխալ գործողություններն անխուսափելիորեն էլ ավելի կնվազեցնեն ամերիկյան ֆիլմերի նկատմամբ ներքին լսարանի բարեհաճությունը

Մենք կհետևենք շուկայի կանոններին, կհարգենք հանդիսատեսի ընտրությունը և չափավոր կկրճատենք ներմուծվող ամերիկյան ֆիլմերի քանակը»,-նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում