Չինաստանը որևէ մեկին թույլ չի տա խախտել միջազգային առևտրի կանոնները․ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար

2 րոպեի ընթերցում

Չինաստանը թույլ չի տա որևէ մեկին խախտել միջազգային առևտրի կանոնները և բազմակողմ առևտրային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լին Ջիանը։

Լին Ջիանը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի կիրառումը որպես ճնշման միջոց հակասում է միջազգային առևտրի սկզբունքներին:

«Օգտագործելով սակագները որպես զենք՝ եսասիրական նպատակներով առավելագույն ճնշում գործադրելու համար, ԱՄՆ-ն իրեն հակադրում է մնացած աշխարհին: Չինաստանի հակաքայլերն ուղղված են ոչ միայն մեր սեփական շահերի պաշտպանությանը, այլև միջազգային արդարության, բազմակողմ առևտրային համակարգի և միջազգային հանրության ընդհանուր շահերի պահպանմանը»,- գրել է Ջիանը։

Նա ընդգծել է, որ Չինաստանը չի ձգտում առևտրային պատերազմի, սակայն պատրաստ է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը:

2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։ Ապրիլի 10-ին Չինաստանը պատասխանեց՝ սահմանելով 84 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին՝ այն հասցնելով 125 տոկոսի։

Հայերեն Русский

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին