Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ:

«Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի մշակմանը: Կարևոր է, որ նախագծի մշակումից առաջ համակողմանի տեղյակ լինենք բոլոր խնդիրներին և առաջիկա փոփոխություններում ներառենք ձեր առաջարկները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շուրջ երկու տասնյակ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:

Քննարկվել է կենսական անհրաժեշտության, սակայն ցածր պահանջարկ ունեցող դեղերի մատչելիությունը և հասանելիությունը ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպմանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներն արել են առաջարկներ, ներկայացրել գործնականում հաճախ հանդիպող խնդիրները:

Նախարարն առաջարկել է առարկայական դիտարկումները ներկայացնել նաև գրավոր:

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը