Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել նոր մաքսատուրքեր սահմանելու փոխարեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել նոր մաքսատուրքեր սահմանելու փոխարեն

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու փոխարեն ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ ցավալի է, որ Չինաստանն իրականում չի ցանկանում բանակցել.... Ես կարող եմ ասել, որ այս էսկալացումը վնասում է հենց նրանց», - ասել է նա։ - Չինաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Բեսենթը՝ շեշտելով, որ Չինաստանից ԱՄՆ արտահանումը հինգ անգամ գերազանցում է ԱՄՆ-ից Չինաստան արտահանմանը։

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդին առընթեր սակագնային հանձնաժողովը հայտարարել էր, որ Պեկինն ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%՝ ի պատասխան Չինաստանից 104%-ի չափով մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի որոշման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում