Իրավունք

ՀՀ քաղաքացիներն ու ԼՂ-ից բռնի տեղահանվածներն այսուհետ կարող են օգտվել «114 տեղեկատու» տելեգրամյան հարթակից

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիներն ու ԼՂ-ից բռնի տեղահանվածներն այսուհետ կարող են օգտվել «114 տեղեկատու» տելեգրամյան հարթակից

Ե՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված «114 տեղեկատուի» միջոցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, մանրամասնելով, որ տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։   

Առաջարկվող բաժիններից կարող եք ընտրել հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն ներքոնշյալ ծրագրերի մասին.

  • Զզբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի
  • Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի
  • Կենսաթոշակների և նպաստների
  • Աջակցության ծրագրերի
  • Այլնի վերաբերյալ։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը հնարավորություն է տալիս կապ հաստատել նաև մասնագետների հետ։

Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում