Սպորտ

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում են 6-11-րդ հորիզոնականները

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում են 6-11-րդ հորիզոնականները

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 6-11-րդ հորիզոնականները:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4 միավոր:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է 125 շախմատիստ: Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 մարզիկով: Այն կեզրափակվի ապրիլի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում