«Տելեգրամ»-ում ակտիվացել են ՀՀ-ից դուրս ստեղծված՝ անհայտ ծագմամբ մի շարք ալիքներ. ՊՆ մամուլի քարտուղարը զգուշացնում է
1 րոպեի ընթերցում

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ, առկա են որոշ տեղեկություններ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զգուշացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները»,-նշել է Թորոսյանը:
Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ ռազմական գերատեսչությունից հորդորում են ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։